Egretta Garzetta
Փոքրիկ հսկիչը
Սահակը եկավ աշխատանքի վաղ առավոտյան։ Արաքսին արդեն տեղում էր։ Քանի անգամ աշխատել է նրանից շուտ գալ, չի ստացվել։ Այդ աղջկան հաջողվում էր միշտ բոլորից առաջ անցել։ Սահակը բարևեց նրան ու անցավ հոր աշխատասենյակ։
Սա փոքր խանութ էր։ Առաջին հարկում նստում էր Արաքսին։ Նկուղում գտնվում էր ապրանքը՝ սննդամթերքի զանազան տեսակներ։ Արաքսին նստում մուտքի մոտ։ Բոլոր հաշիվները կատարում էր նա, իսկ ինքը կամ Ռուբենը՝ աշխատողը, արդեն հանձնում էին ապրանքը գնորդին։
Իր աշխատանքի անցնելուց հետո հայրը գալիս էր խանութ ավելի ուշ։ Եկած ժամանակ էլ հերթով գնում էր կողքի խանութները, այցելում վաղեմի ծանոթներին։ Փողոցում գտնվող խանութների տերերը աշխատում էին այստեղ արդեն մի քանի տարի։ Ու Սահակը կարելի ասել մեծացել էր շատերի աչքերի առաջ։ Հարևանները ականատես են եղել և՛ պատեական գժություններին, և՛ երիսարդական հարբած համերգներին, և՛ նորանոր մեքենաներին, և՛ տարբեր աղջիկներին, և՛ այլն, և՛ այլն… Հիմա ինքը երեսունհինգ տարեկան է։ Վաղուց անցել են այն անհանգիստ ցերեկներն ու գիշերները, երբ լավ տժժացնում էր ընկերների հետ։ Եթե առաջ լավ հարբելուց հետո, առավոտյան ոտքի էր կանգնում այնպես, կարծես ամբողջ տարին չէր խմել, առողջ ցուլի նման կարող էր ամեն աշխատանք՝ առանց կաթիլ անգամ հոգնելու կատարել կամ նորից մի լավ գիշեր անցկացնել, ու նորից արթնանալ մաքուր դատողությամբ, ապա հիմա, եթե մի անգամ նման աշխույժ գիշեր անցկացնի, ապա հիմա պետք է երեք օր, ուժերը վերականգնելու համար։
Սահակը չէր հաշվում իրեն ծերուկ, բայց և տասնյոթ տարեկանի խելագար արարքներ այլևս չէր անում։ Սակայն երբ տեսնում էր Արաքսիի ուռած թշիկները ու կենտրոնացած հայացքը, ակամա դառնում էր տասնյոթ տարեկան։ Այդ աղջիկը սկզբում ոչ մի տպավորություն չթողեց իր վրա։ Միջին հասակի, խճուճ մազերը հանգիստ ալիքներով իջնում էին ուսերից ներքև, շագանակագույն աչքեր ուներ ու զարմանալի սպիտակ մաշկ։ Մի վայրկյան Սահակին նույնիսկ թվաց թե հիվանդագին սպիտակ։ Սակայն օրիորդը ցավ ունեցողի տեսք չուներ։ Առավոտից իրիկուն նստած համակարգիչի առաջ գրիչն ու թղթերը ձեռքին անդադար հաշիվներ էր անում։ Նրա սուր աչքից չէր վրիպում ոչինչ, ամեն ինչ պիտի լիներ տեղը տեղին։ Խոսքերը ուղղված իրեն միայն գործնական էին։ Սուրճ խմելուց լսած կոմպլիմենտները անտեսվեցին առաջին օրվանից։ Ինքն էլ չուզեց ջրիկանալ, անցել էր այդ տարիքից։ Միայն քթի տակ ժպտում էր, երբ տեսնում էր, որ իր խոսքերը նրա սրտով չեն։ Իրեն երբեմն թվում էր, թե իրենք են աշխատում Արաքսիի խանութում։ Գնորդներին անդադար ժպտում էր ու ուշադիր լսում։ Դեմքին խաղում էր ամեն մկան։ Երբ խոսում էր Սահակի հայրը, մինչև նախադասության ավարտը հոնքերը, աչքերը, շրթունքները հազար տեսակ փոխվում էին։ Սահակը տեսնում էր, ինչպես հոր տարիքը հարգելով նա զսպում է իրեն ու մինչև խոսքը չի վերջացել, ձայն չի հանում։ Իր հետ օրիորդը այդքան համբերություն չուներ։ Ճիշտ է ատամները կրճտացնում լռում էր, բայց երբ հանդիմանում էր, ալեկոծվում փոթորկվում էր ծովի նման։ Ու այդ խուճուճը իրեն հուզում էր։ Միթե՞ մի օր ձեռքս չես ընկնելու։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.
Вы ознакомились с фрагментом книги.
Для бесплатного чтения открыта только часть текста.
Приобретайте полный текст книги у нашего партнера:
Полная версия книги